Մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների, մասնավորապես, Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցրած սպառնալիքների մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում, այս մասին Politik.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակում Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։



