
Ազատ է արձակվել «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որին Բաքվում ձերբակալել էին։ Այս մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ինչպես նշվում է՝ բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահների օգնականների մակարդակով։ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Յուրի Ուշակովն աշխատել է անմիջապես իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, իսկ որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայանալիք հանդիպման նախօրեին։
Իր հերթին, ռուսական կողմը ազատ է արձակել Ռուսաստանի տարածքում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։
Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան լրատվական գործակալությունում ձերբակալել էին յոթ մարդու, որոնց թվում էին գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը: