Այսուհետև պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ծախ...

Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով փոփոխություններ կատարելու նախագծին: Լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության  պաշտոնաթող վարչապետի գրասենյակի  գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`

  • նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),
  • սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
  • սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):

 

  1. 3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

Սույն նախագծի ընդունման և սույն նախագծից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

  • աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ.

83200 (Բազային աշխատավարձ) 6.1 (գործակից) 12 (ամիս)  =6.090.240 

83200  (Բազային աշխատավարձ)   * 4.9 (գործակից)  *12  (ամիս)  = 4.892.160

83200 (Բազային աշխատավարձ)  * 3.3 (գործակից)  *12  (ամիս) = 3.294.720

  • Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքիտարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ: