
Ադրբեջանն ակնկալիքներ ունի Հայաստանից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Սա տարածքային պահանջներից հրաժարումն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք հետևում ենք այս գործընթացներին»,- նշել է նա։
Վերջինս նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի շուրջ շփումները շարունակվում են մի շարք ոլորտներում և Հայաստանին մեղադրել «լուրջ քայլեր» չձեռնարկելու մեջ։