Աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտա...

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիշերը Պակիստանն հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բունյան ալ-Մարսուս» անվամբ օպերացիա սկսելու մասին, հասցնելով հարվածներ Հնդկաստանի ռազմական դիրքերին և ենթակառուցվածքներին։

Հետաքրքիր է օպերացիայի անվանումը, որը վերցրել են Ղուրանից.

«Ալլահն իսկապես սիրում է նրանց, ովքեր պատերազմում են Նրա ճանապարհին միասնական շարքերով, ինչպես ամուր շինություն»:

Սա խոսում է այն մասին, որ Պակիստանը փորձում է օգտագործել իսլամական ֆունդամենտալիզմը և Հնդկաստանի դեմ պատերազմական գործողությունների մասշտաբայնության ընդարձակման դեպքում պատերազմին հաղորդել կրոնական պատերազմի բնույթ, իր շուրջ համախմբելով ինչպես իսլամական ջիհադիստների, այնպես էլ թյուրքական էլեմենտների։

Հաղորդվում է նաև այն մասին, որ միջուկային զինանոցի կիրառման պատասխանատու պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրվել, ենթադրում եմ, սա ունի երկու նպատակ` ռազմավարական կանխարգելման մի կողմից և մյուս կողմից` իսկապես պատերազմին համաշխարհային հետաքրքրության բնույթ հաղորդելու համար ցույց տալ, որ եթե չմիջամտեն, ապա միջուկային պատերազմը անխուսափելի է։

Նկատենք, որ Պակիստանը մի պետություն է, որը սերտորեն համագործակցում է ահաբեկչական խմբերի, իսլամական ծայրահեղական հոսանքների հետ, և դժվար է այս երկրից պատասխանատու վարքագիծ ակնկալել։

Իսլամական ֆունդամենտալիզմի կիրառման օգտին է խոսում նաև այն, որ Պակիստանը ակտիվորեն տեղեկատվական արշավ է սկսել, իբրև Հնդկաստանը հարվածել է Աֆղանստանին։ Դժվար չէ հասկանալը, որ աֆղանական Թալիբանի ռեժիմը Հնդկաստանի դեմ օգտագործելու համար պետք են սադրանքներ Թալիբանին պատերազմի մեջ ներքաշելու համար»: