Այսուհետ ԱՄՆ կարող են մեկնել ՔՈՎԻԴ 19-ի դեմ լ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․

«ՔՈՎԻԴ19-ի դեմ պատվաստումը միջազգային ապահով ուղևորության լավագույն երաշխիքն է։
Նոյեմբերի 8-ից սկսած օդային ճանապարհով ԱՄՆ մեկնող  օտարերկրացիները պարտավոր են ներկայացնել ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու մասին ապացույց և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք։ Բացառությունները խիստ սահմանափակ են։ 

ԱՄՆ մուտք գործելու համար ընդունելի են համարվում այն պատվաստանյութերը, որոնք հաստատված եմ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչության կողմից և արտակարգ իրավիճակներում կիրառման նպատակով արտոնված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։

Պատվաստանյութերի այդ ցանկում ներառված են Հայաստանում առկա 4 պատվաստանյութեր, մասնավորապես՝
-Աստրա Զենեկա
-Մոդերնա
-BIBP/Սինոֆարմ
-Սինովակ/ Կորոնա վակ»։