
Այսօր ընթացող կառավարության նիստի մեկնարկին կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս սահմանին նահատակվածների հիշատակը։
Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: