Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովները։

Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել 2013թ.-ի նոյեմբերի 30-ին։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահն ասել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրակարգում Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարության՝ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հաջորդ հանդիպմանը պետք է սահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։