Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր Սիրիայի պատմության մեջ նոր էջ է բացվում ազգային համաձայնություն կնքելու համար, որը կմիավորի սիրիացի ժողովրդին, այլ ոչ թե կբաժանի: Մենք պետք է աշխատենք մեկ հայրենիք կառուցելու համար, որտեղ կգերիշխի արդարությունն ու հավասարությունը և որտեղ բոլորը կունենան իրավունքներ և պարտականություններ: Արտգործնախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատանքը»:



