ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի այսօր՝ օրվա ընթացքում: Ժամը դեռևս հստակ չէ: Հրապարակելուց մեկ ժամ առաջ կտեղեկացնեն այդ մասին:
Մինչ այդ Սահմանադրական դատարանի մոտ հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմախոսները: Տարածքում են նաև բազմաթիվ ոստիկաններ՝ իրավիճակը վերահսկելու համար:



