Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ ԲՀԿ-ի օրակարգում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Բացի հանարահավաքային գործիքակազմից` մենք օգտագործում ենք նաև խորհրդարանական գործիքակազմը, սակայն քվորումի բացակայությամն պայմաններում այդ հարցը չենք կարողանում բերել Ազգային ժողով: Այսօր կրկին մենք և ԼՀԿ-ն դիմելու ենք ԱԺ-ին` հրաժարականի օրակարգով նիստ գումարելու համար», - ասաց Իսայանը:
Պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հավելեց, որ պատերազմը հնարավոր է եղել ինչ-որ պահի կագնեցնել, և հանձնվող տարածքների կեսից ավելին հայկական կողմը հանձնել է առանց պատերազմի:
«Այո, ժամանակին բավարար ջանքեր չեն գործադրվել` դիվանագիտական կամ մեկ այլ ճանապարհով կանխելու կատարվածը», - ասաց պատգամավորը:



