Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսային բանակցություններ վարել իր ռուս եւ ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, փոխանցում է Reuters-ը:
Էրդողանը հույս է հայտնել, որ այդ հեռախոսազրույցները կարող են հանգեցնել ՌԴ-ի, Ուկրաինայի նախագահների դեմ առ դեմ հանդիպմանը Թուրքիայում՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով:
«Այսօր կամ վաղը մտադիր ենք կրկին հեռախոսազրույց ունենալ Պուտինի եւ Զելենսկու հետ: Հեռախոսազանգերի միջոցով նախատեսում ենք Ստամբուլում սկսված գործընթացը հասցնել առաջնորդների մակարդակի»,- ասել է նա:



