Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական «փ...

«Արմեն Գրիգորյանը՝ Միխալիչը, իմ ընկերը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արմենի հետ, բոլորիս աչքի առաջ էր։ Արդեն այն ժամանակ մենք խոսում էինք, որ երկրում հաստատվում է ավտորիտար կառավարման համակարգ։

Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք նկատի ունենում, երբ խոսում ենք ավտորիտարիզմի, մարդու իրավունքների և այն գործընթացների մասին, որոնք այսօր արդեն առավել ակնհայտ են։ Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի վերջին ձերբակալությունը, որն իր մեջ պարունակում է ավտորիտարիզմին բնորոշ բազմաթիվ տարրեր։

Ավտորիտարիզմը մի իրավիճակ է, երբ բոլորս՝ նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չեն մեզ հետ կամ համակրում են իշխանությանը, սահմանափակված են իրենց կարծիքն արտահայտելու հնարավորության մեջ։ Սահմանափակված են անգամ սոցիալական ցանցերում լայք դնելու համար, մարդկանց ազատում են աշխատանքից, խոսքի համար կալանավորում են։ Ամենակարևորը՝ սահմանափակվում է ճշմարտությունն ասելու իրավունքը։

Յուրաքանչյուր ավտորիտարիզմ, յուրաքանչյուր ֆաշիզմ, յուրաքանչյուր դիկտատուրա սկսվում է նույն կերպ. սկզբում գայթակղում է, մարդիկ սիրահարվում են, անվերապահորեն հավատում իշխանությանը։ Հետո, այդ հավատքի կորստին զուգահեռ, աճում են ճնշումները», — այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, «Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։