Ուրբաթ՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց կունենան. այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Զանգը նախատեսված է Եվրոպայում անհանգստության ֆոնին, թե ինչպիսին կլինի Թրամփի քաղաքականությունը ուկրաինական պատերազմի հարցում, եթե նա ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Թրամփը բազմիցս ասել է, որ կարող է լուծել ուկրաինական պատերազմը մեկ օրում, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է նա նախատեսում հասնել խաղաղության։