Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի...
Հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` մայիսի 3-ին` Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը:
Խորհրդարանում երկրորդ անգամ վարչապետ չընտրվելուց հետո, Ազգային ժողովն իրավունքի ուժող կհամարվի արձակված, սակայն կշարունակի իր գործառույթներն իրականացնել մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: