Այսօր ԱՄՆ-ը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ամենամասշտաբային հարվածներն է հասցնելու Իրանին՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հայտնել են Թեհրանում, Թավրիզում, Ղոմում հարվածների մասին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի տարանցումը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի. կոչնչացվեն այն թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը՝ որպես պետություն:



