«Որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Ներկայիս վարչախումը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դատարանում այս պահին ընթանում է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։
Ս. Հարությունյանը նշեց, որ այս ամենին չպետք է վերաբերել որպես փաստեր, իրավաբանություն, այլ եկեղեցու դեմ արշավի շարունակություն. «Երեք Սրբազանները կալանավայորում են, փորձում են չորրորդ Սրբազանին էլ տանել»։
Նա ընգդծեց, որ ներկայիս վարչախմբի օրերին ամեն ինչ հնարավոր է, այս իրավապահ համակարգից ամեն ինչ սպասելի է։
Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
ՔԿ-ից հայտնել էին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»։



