
Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի կնքմամբ, որը միջնորդվել էր Միացյալ Նահանգների կողմից։ Այս մասին ՄԱԿ-ի 80-րդ Գլխավոր ասամբլեայի բացման ժամանակ հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մենք պետք է ընտրենք միջազգային իրավունքի վրա հիմնված խաղաղություն։ Այս տարի նշանավորվեց Կամբոջայի և Թաիլանդի միջև հրադադարի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև համաձայնագրի կնքմամբ, որը միջնորդվել էր Միացյալ Նահանգների կողմից։ Սակայն չափազանց շատ ճգնաժամեր մնում են անվերահսկելի։ Անպատժելիությունն է տիրում, իսկ անօրինականությունն ամենուր է», - ընդգծեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա հավելեց, որ եթե իր նշած իրավիճակը հանգեցնի քաոսի, դա կուժեղացնի ահաբեկչությունը և կսպառնա բոլոր ազգերի ապամիջուկայնացմանը։
«Հաշվետվողականությունը նվազում է, իսկ գերեզմանատները՝ մեծանում», - ընդգծեց Գուտերեշը։