Այս տարի կունենանք Իջևանով Վրաստան, մյուս տար...

Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման ճանապարհի 38,5 կմ հատվածն ընդունվել է շահագործման, ու դա բավական բարձրորակ, լայնացված ու ենթակառուցվածքներով ճանապարհ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Մյուս տարվա ավարտին, ըստ Արշակյանի, այդ ուղղությամբ ճանապարհը կհասնի մինչև սահման։ Իսկ այս ամիս, ինչպես զեկուցեց նախարարը, պատրաստ կլինի Երևանից Դիլիջան-Իջևան ուղղությամբ դեպի Վրաստանի սահման հասնող ճանապարհը։

Վանաձորով սահման գնացող ճանապարհի դեպքում, ըստ Արշակյանի, ոչ միայն բարձրացվում է որակը, այլև ճանապարհը լայնացվում է, ու բարձրացվում է կարգավիճակը։