Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն...

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։ 

Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց «գրգռում և հովանավորում» են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։

«Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն»,- գրել է Շոյգուն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում։

Շոյգուն նշել է, որ այդ քայլերը, «գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներով՝ արդարացված են ռուսատյաց կեղծիքներով»։

Նա հավելել է, որ «աննախադեպ» տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սրման ակնկալիքով։