Այս շվեդուհին մեղադրվում է եզդիների դեմ ցեղաս...

Շվեդիայի իշխանությունները 52-ամյա կնոջը մեղադրանք են առաջադրել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և եզդի կանանց և երեխաների դեմ ծանր հանցագործությունների մեջ՝ Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) հետ աշխատելու ընթացքում, ինչը Շվեդիայում առաջին նման դատավարությունն է: Շվեդիայի քաղաքացի Լինա Լաինա Իսհակը մեղադրվում է 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԻՊ նախկին «մայրաքաղաք» Ռաքքայում հանցագործություններ կատարելու մեջ։ Ավագ դատախազ Ռինա Դևգունը հաստատել է, որ սա եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունների առաջին դեպքն է, որը դատվում է Շվեդիայում։

Ստոկհոլմի շրջանային դատարանի տվյալներով՝ Իսհակը մի քանի եզդի կանանց և երեխաների է պահել իր տանը՝ ենթարկելով նրանց ծանր տառապանքների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։

Մեղադրանքներում ասվում է, որ Իսհակը զոհերին վերաբերվել է ստրուկների պես, իսկ  որոշներին վաճառել է ԻՊ գրոհայիններին՝ իմանալով, որ նրանք ենթարկվել են մահվան կամ դաժան սեռական բռնության:

Նրա դատավարությունը կսկսվի հոկտեմբերի 7-ին և կտևի մոտավորապես երկու ամիս, ընդ որում, դատավարության մեծ մասը տեղի կունենա փակ դռների հետևում՝ գաղտնի տեղեկատվության պատճառով: