Իրանի իշխանությունները հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացիկ հաղորդագրությունների փոխանակման ժամանակ չեն շոշափում հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս փուլում մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա։ Ինչ վերաբերում է միջուկային հարցին, Իրանի նյութերին և հարստացման հետ կապված թեմաներին, թե ինչ որոշումներ կկայացվեն և ինչ տարբերակներ կդիտարկվեն, դա այն հարցն է, որը մենք անպայման կքննարկենք, երբ գա ժամանակը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։



