Այս պահին ՀԱԷԿ-ի բլոկը գործում է 100% ջերմայի...

2025 թվականի նոյեմբերի 23-ից 30-ը Հայկական Ատոմային Էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։

Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ։

2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։

Այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ, ապահովելով կայուն և անխափան արտադրություն։