«Այս մակարդակի «գործկարոցին» Հայաստանում վաղուց հաղթահարված երևույթ էր, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է դատավորին: Այս նախադեպը, բացառությունը կարող է կանոն դառնալ և իրենով մեր իրավաբանւթյունը գլորել տարիներ և տասնամյակներ հետ: Այս վտանգն ես անձամբ տեսնում եմ, այս հարցով մեր ակատիվությունը դրանով է պայմնավորված:
Մեզնից կխված ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի այս երևույթը իր համարժեք ճիշտ գնահատականը ստանա ու այլևս չկրկնիվի», - Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանը՝ մեկնաբանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձությունները:
Անդրադնառնով մի քանի տասնյակ փաստաբանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանության պատրաստակամությունը հրապարակավ ստանձնելուն՝ Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է ստացվել այս արձագանիքից:
«Փաստաբանական համայքնը՝ որպես իրավաբանական համայնքի առավել ակտիվ հատված, կարծում եմ՝ պետք է իր խոսքը ասի, և ինքս տեսնում եմ, որ այդ գործընթացը շատ լավ տեմպերով առաջ է գնում: Յուրաքանչյուրս իրեն պետք է զգա իրավունքի դեսպան, իրավունքի պաշտպան, և մենք չպետք թույլ տանք, որ իրավական պետության հետ կապ չունեցող գաղափարները մեր երկրում գերիշխեն: Մենք դրա ժամանակն ու իրավունքը չունենք, քանի որ մեծ ջանքեր ենք գործադրել իրավունքի տեսակետից մեր պետության առաջընթաց գրանցելու գործում, հիմա չենք կարող դա ջուրը լցնել»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ կարելի է սպասել Ռոբերտ Քոչարյանի գործից՝ հաշվի առնելով գործողությունների նմանօրինակ հաջորդականությունը՝ վերջինիս ազատ արձակելուց հետո դատարանների մուքերը փակելու կոչը, Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցումը...
«Ես սա չէի կապի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Սա վերաբերում է ոչ իշխանահաճո որոշումներին առհասարակ՝ ոչ միայն դատական համակարգում, այլև շատ ավելի լայն համատեքստում: Սա ուղերձ Է քաղաքական իշխանությունների կողմից այն մասին, որ պետք է բացառապես իշխանությանը հաճո որոշումներ կայացնել, որպեսզի խնդիրներ չունենան: Այլ բան այստեղ չկա»,- ընդգծեց Մելիքյանը:
Նա նկատեց, որ կան բոլոր հնրավորությունները մեր երկիրը ճիշտ ուղղությամբ տանելու համար, բայց, ցավոք սրտի, իշխանությունները ընտրել են հեշտ և սխալ ճանապարհ, սակայն հույս հայտնեց, որ նրանք կկարողնան ուժ գտնել իրենց մեջ՝ ընտրելու բարդ և ճիշտ ճանապարհը:
Հեշեցենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Նա այն դատավորն է, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել:



