Մենք մեր ակցիաները շարունակելու ենք, այսօր եկել ենք ԱՊՊԱ բյուրոյի հետ փորձենք կառուցողական զրույց ունենալու, եթե կառուցողական կգտնվեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց բողոքիա ցկաիյ ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «ՏՈՒԳԱՆՔ» նխաձեռնության ղեկավար Արտակ Խաչատուրովը: Նրենք, որ վարորդները բողոքում ԱՊՊԱ-ի վճարների բարձրացման դեմ, որն ուժի մեջ է մտել այսօրվանից:
«Մենք չենք պատրաստվում թանկ վճարել: Մարդիկ արդեն այս ինքնագլուխ թանկացումից հետո որոշել էին ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք: Մենք ԱՊՊԱ համակարգին կողմ ենք, բայց ասում են՝ մի առիթավորվեք դրանից: Ամեն ինչ պետք է լինի պատճռաբանված ու տրամաբանական, բայց մենք ոչ մի տրամաբանություն չենք տեսնում: Մենք շարունակելու ենք պայքարել: Հաջորդ շաբաթվա համար հրավեր ենք ստացել ԱԺ-ից՝ քննարկում անցկացնելու: Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնա, այլ կոմպրոմիսային լուծում գտնենք: Այսօր ամբողջ օրը նարդի-բատմինտոն ենք անելու, նյարդերը սղոցեքն, բացատրենք, որ չի կարելի այսպես անել:



