Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր էջում գրում է.
«Գերադասում եմ անկեղծն ու ճիշտը:
Քննարկման առարկա դարձած ընթրիքին մասնակցում էին Երեւանի պատվիրակության անդամներն ու մաեստրոն՝ իր հարազատներով ու ընկերներով հանդերձ, այդ թվում՝ Մանսուրյանի զարմուհի Շուշան Պետրոսյանը:
Այս աղավաղված արտահոսքն անողը արժանապատվություն չունի, որովհետեւ էդ դրակակն մթնոլորտում քաղաքականությունը տեղ չուներ՝ մեծարում էինք մեր մեծ երաժշտին: Ու ի դեպ, Շուշան Պետրոսյանի կենացն առաջարկել է ոչ թե Ստեփանակերտի քաղաքապետը՝ ինչպես նշված է բամբասանքի մեջ, այլ ԲՀԿ-ից մեր սիրելի գործընկերներից մեկը»:



