Ռուսաստանի օրենսդրությունը պետք է լինի ճկուն և ուղղված դեպի ապագան, ավելորդ արգելքները դանդաղեցնում են զարգացումը։ Դժվարությունները ժամանակավոր են, իսկ Ռուսաստանը՝ հավերժ, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Օրենսդիրների խորհրդում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ երկիրն առերեսվում է աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի և պետք է դրանք արժանապատվորեն հաղթահարի, սակայն չի կարելի կենտրոնանալ միայն արգելքների վրա։
«Ավելորդ արգելքները դանդաղեցնում են զարգացումը։ Այս ամենը ժամանակավոր, անցողիկ երևույթներ են։ Իսկ Ռուսաստանը հավերժ է։ Եվ մեր օրենսդրությունը պետք է լինի ճկուն, դինամիկ, առաջադեմ և ուղղված դեպի ապագան»,- շեշտել է նա։



