Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները շատ վտանգավոր են, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս ամենը Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի շատ վտանգավոր և բացասական հետևանքներն են: Այս հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվել է, և այժմ մենք բոլորս արձանագրում ենք այն հետևանքները, որոնք ունենք, ներառյալ շատ ու շատ բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:



