Այնպես չէ, որ Պուտինը առավոտ գալիս է Կրեմլի ն...

Այսօր «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկման ժամանակ քաղաքագետ Թևան Պողոսյանը ասաց․ «Աշխարհի մեծ, հզոր երկրները շատ ժամանակ կարող է քեզ ուղղակի չասեն՝ գնա այս բանն արա։ Այնպիսի իրավիճակ չէ էլի, որ Պուտինը առավոտ շուտ գալիս է Կրեմլի իր նստավայր, ասում՝ Հայաստանի գիրքը բերեք։ Օգնականն էլ բերում է, թերթում է ու ասում՝ եկեք էսօր էներգետիկայի նախարարության էս բաժնի պետի հարցը լուծենք, հետո զանգում է պարոն Փաշինյանին ու ասում՝ սրան նշանակի։ Նման բան չկա։ Ձևավորվում է իրավիճակ, որի հիման վրա դու կամ ստիպված այդ որոշումն ես կատարում կամ չես կատարում»։

Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանությունը կբարձրանա այն բանից, երբ մեր երկիրը կունենա այլընտրանքներ, այսինքն՝ պարտադրվող որոշման դեպքում կունենա այլընտրանք ու չի կատարի այդ որոշումը։

«Գազի գնի խաղաքարտը ինչո՞ւ է պարբերաբար օգտագործվում։ Եթե մենք մեր երկրում ունենայինք արևային ու հիդրո համակարգեր, ապա գազի գնից ընդհանրապես չէինք խոսի», -նշեց Պողոսյանը։