Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շա...

Այն լուծը, որ Վարդան Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է և պարտավորեցնող: Այս մասին Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ես 20 տարի չեմ մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողության: Երբ ինձ հրավիրել են մասնակցել այս երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման չեմ քաշել եւ եկել եմ, որովհետեւ այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է ավելի կարեւոր այս քաղաքում, այդ հարցի ժամանակը չէ: Շիրակի թեմի առաջնորդն իր տեղում է կարեւոր, քաղաքապետն իր տեղում: Մենք պատրաստ ենք լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը պետք է»,- նշեց արքեպիսկոպոսը:

Միքայել Սրբազանի խոսքով՝ ինքը կարող էր պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է և չմասնակցեր հրապարակային միջոցառման, սակայն, հատուկ իրավիճակ է և ավելի լավ է ներկայության մասին խոսեն, ոչ թե բացակայության. «Էս քաղաքի նկատմամբ սերն է մեզ միավորում»: