Հիշում եմ, թե ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քննարկումներից մեկի ժամանակ, երբ ընդմիջում էր դատախազը բառացի իր կողմից միտք արտահայտեց, որ ինչպե՞ս կարող է ԿԸՀ-ը մերժել: Ինձ համար ինչ որ չափով դա աբսուրդ է, թե ոնց կարող դատախազը նման հարց բարձրաձայնել, բայց կոպեկը երկու կողմ ունի՝ մյուս կողմից էլ հարց է առաջանում՝ ինչ ելակետից ելնելով ԿԸՀ-ը պետք է մերժի: Ազգային ժողովում դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանայանը:
«Պարոն Մուկուչյան հարցս ուղիղ տամ՝ պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ դատախազութայն կողմից ներկայացվել էր միջնորդություն ԿՀԸ-ին քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ դիրքորոշում արտահայտեց ԿԸՀ-ը այդ դեպքով և ինչ պատճառով է, որ հաղորդման մեջ որևէ անդրադարձ չկա ՍԴ-ի կողմից արձանագրած խնդիրների մասին՝ այս ընտրությունների վերաբերյալ»:
Ամբողջականը՝ տեսանյութով:



