Այլընտրանքային ուղղություններից մեր էներգակիր...

Ռուսաստանն այլընտրանքային սպառողներից էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի, բանակցություններն ընթացքի մեջ են։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այլընտրանքային ուղղություններից մեր էներգակիրների ձեռքբերման հսկայական քանակությամբ հայտեր կան։ Մենք բանակցություններն այնպես ենք վարում, որ այս իրավիճակը համապատասխանի հենց մեր շահերին», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ձևավորվել են մատակարարման այն այլընտրանքային ուղղությունները, որոնց մասին պետության ղեկավար Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մտածել նավթի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։