«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը...

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը պահանջում է Գերմանիայում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ըստ կուսակցության՝ Ֆրիդրիխ Մերցը պետք է հրաժարական տա և ճանապարհ բացի Գերմանիայում նոր ընտրությունների համար: Այս մասին, Bild-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայում ծայրահեղական ճանաչված «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը:

«Մենք պատրաստ ենք ստանձնել կառավարության պարտականությունները և կարող ենք միայն ողջախոհության կոչ անել: Պարոն Մերցը պետք է անհապաղ հեռանա և ճանապարհ բացի մեր երկրում նոր ընտրությունների համար», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագի քվեարկության առաջին փուլում չի կարողացել հավաքել անհրաժեշտ բացարձակ մեծամասնությունը՝ կանցլեր ընտրվելու համար։ 

«ՔԴՄ առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը ձախողել է քվեարկության առաջին փուլում»,- ասվում է նյութում։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը ստացել է ընդամենը 310 ձայն, մինչդեռ կանցլեր ընտրվելու համար անհրաժեշտ էր 316 ձայն։ Նշվում է, որ Մերցի թեկնածությանը դեմ է քվեարկել 307 պատգամավոր։