Այդ մարդկանց անունները հստակ հայտնի են, ու ԱԱ...

Սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն տալիս բուհերի վարձի զեղչեր, կեղծ է։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում Հարությունյանն ասաց, որ չեն կտրել մեխանիզմը։

Փաշինյանն ասաց, որ նրանք այն նույն մարդիկ են, որոնք ուզում են քաոս տարածել երկրում, և նման քարոզչություն են իրականացնում ցանցում։ Նրա խոսքով` այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ, ու դա ազգային անվտանգության խնդիր է։ Փաշինյանը բորբոքվեց ու ասաց, որ այդ մարդկանց անունները հստակ հայտնի են, ու ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանց հարցով։

«Ո՞վ ենք նրանք ընդհանրապես։ Նրանք պետք է մայթերի տակով քայլեին», – բորբոքված ասաց Փաշինյանը։

Ի վերջո պարզաբանվեց, որ պատերազմի մասնակիցները հիմա էլ կարող են դիմել նախարարությանը, որպեսզի ստանան ուսման վարձի զեղչեր։