Այդ հարցի քննարկումն արդեն ձանձրալի է, որևէ մ...

Տարեցտարի ամրացվել են Արցախի անկախության ամրության հիմքերն ու երաշխիքները: Պետք է ասեմ, որ Արցախի ազատությունը և անկախություն գիտակցումը բազմաթիվ սերունդների նվիրական երազանք է եղել և այդ երազանքն այսօր իրականություն է, այս մասին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

 «Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մեծ տարեդարձի կապակցությամբ: Բոլորս պարտավոր ենք մեր ողջ ջանքերը ներդնել, որպեսզի փայփայենք ձեռք բերածը, կարողանանք ամրապնդել և հասցնել իր տրամաբանական հանգրվանին:
Արցախի շուրջ իշխանության և ընդդիմության միջև տարակարծրություններ չեն կարող լինել, քանի որ խոսքը հիմնարար արժեքների, նվաճումների և նպատակների մասին է, որոնց համար ժողովուրդը, որպես հանրույթ, հավաքվել և պետականություն է ստեղծել»,- ասաց ԱԺ նախագահը:
 Անդրադառնալով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների մասին շրջանառվող թեմային՝  Միզոյանը նշեց՝  նման բան հնարավոր չէ, այդ հարցի քննարկումն արդեն ձանձրալի է:  Որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև՝  անկախ նրանից, թե որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա: