Այաթոլլա Խամենեին ներում է շնորհել և կրճատել...

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Մոհամմադ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ ներում է շնորհել և կրճատել ազատազրկման ժամկետները շուրջ 3000 բանտարկյալների համար։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Խոսքը 2870 կալանավորների  մասին է, որոնց վճիռները կայացվել են ընդհանուր, հեղափոխական, տնտեսական դատարաններում, ինչպես նաև ռազմական տրիբունալներում: