Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր...

«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին գրել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն (Դատավոր Գնել Գասպարյանը) այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:

Այնինչ, մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ` տեխնիկական (ոչ մեր և ոչ էլ դատարանի մեղքով), ուստի մեր կողմից նոր միջոնրդություն է ներկայացվել դատարան: Ըստ այդմ` Դատարանի կողմից Աղվանի առողջական վիճակի վատթարացումը ՉԻ դիտվել որպես ոչ էական կամ ուշադրության ոչ արժանի հանգամանք:

Հուսով ենք, որ նոր միջնորդությունը կընդունվի վարույթ և կենթարկվի պատշաճ քննության»,– գրել է նա։