Հայաստանում նախատեսվում են զբաղվածության նոր ծրագրեր: Այս մասին տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հունվարի 9-ի մամուլի ասուլիսում։
Գոյություն ունեցող ծրագրերն անարդյունավետ են, կարծում է նախարարը, ուստի անհրաժեշտ է վերանայել հայեցակարգը։ Ինչպես նշել է Թորոսյանը, զբաղվածության խնդիրը տնտեսության ընդհանուր խնդիրն է։ Չնայած ամեն ամիս աշխատատեղերի թիվն ավելանում է, խնդիրը գոյություն ունի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կենտրոնանալ քաղաքացիների որոշակի խմբերի վրա։ Օրինակ, բուհերի շրջանավարտների համար ծրագիր է պատրաստվում։ Մեկ այլ ծրագիր նախատեսված է հաշմանդամների զբաղվածության համար։ Առայժմ խոսքը 1-ին խմբի հաշմանդամների մասին է։ Երրորդ խմբում կանայք են, որոնք գտնվում են անհավասար պայմաններում, ավելի քիչ աշխատավարձ են ստանում։ Եվս մեկ կարգ համարվում է ավագ սերունդը։ «Կկիրառվեն քեշբեքեր գործատուների համար։ Աջակցություն կցուցաբերվի նաեւ ինքնազբաղվածությանը»,- խոստացել է նախարարը։



