
Միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), այցելել է Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) կենտրոնակայան: Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը։
«Ի տարբերություն պետական այլ գերատեսչությունների, DOGE-ը հասանելիությունը չի ունենա ԿՀՎ տվյալների բազաներին կամ ներքին համակարգերին, քանի որ դրանցից շատերը խիստ գաղտնի են», - նշում է Axios-ը:
Մասկը հանդիպում է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆի ու նրա տեղակալ Մայքլ Էլիսի, ինչպես նաև հետախուզության այլ պաշտոնյաների հետ։ Մասկը նրանց ներկայացրել է DOGE-ի բացահայտումները, որոնք կարող են օգտակար լինել ԿՀՎ-ին՝ բյուջետային ծախսերը կրճատելու ջանքերում:
Ինչպես նշել է Axios-ի աղբյուրը, հետախուզական ծառայությունը նախկինում սեփական ստորաբաժանում էր ստեղծել՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար. այն գործում է արդեն մի քանի շաբաթ։