Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները։ Այդ մեքենաների աշխատանքի ծավալների հաշվարկով պահումներ կկատարվեն Սանիթեքին վճարվելիք գումարից:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերով հայտնեց, որ մինչ այս ընթանում էին մեքենաների գրանցման նաև Երևանի սանմաքրման և բյուջետային հիմնարկի աշխատակիցների հավաքագրման գործընթաները: Մենքնեները պատկանում են համայնքին, և առնվազն այս փուլում Սանիթեքը այն հատվածների համար, որոնք մաքրվելու են այս մեքենարներով,վճարում չի ստանա:



