Ռուսական «Ավտովազ» մեքենաշինական ընկերությունը սկսել է Lada ավտոմեքենաների արտադրությունն Ադրբեջանում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
««Ավտովազ» ՓԲԸ-ն՝ մարդատար ավտոմեքենաների խոշորագույն արտադրող և ռուսական շուկայի առաջատարը, հայտարարում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում Lada-ի հավաքման սեփական նախագծի մեկնարկի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ առաջին մոդելը Granta-ն է, իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել մյուս մոդելների արտադրությունը։
«Տեղական արտադրության բացումը կօգնի Lada-ին իր տեղական շուկայի մասնաբաժինը վերադարձնել նախաճգնաժամային մակարդակին և մեծացնել ապրանքանիշի ներկայությունը Ադրբեջանում», - ասել է Սոկոլովը: