ՔՊ–ն նախաձեռնում է աշխատանքային քննարկում ԼՂ–...

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այդ մասին Facebook—ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Հանդիպումը ուղիղ եթերով կհեռարձակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

Քննարկումը փակ կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հանդիպման ավարտից հետո խմբակցության ներկայացուցիչները կպատասխանեն ԶԼՄ-ների հարցերին»,- գրել է նա։