ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի հայտնել է, որ տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն դեմոկրատական արժեքների պաշտպանության համար՝ ավտորիտար եւ բռնաճնշիչ վարչակարգերի ջանքերի ֆոնին, որոնք տեխնոլոգիաներն օգտագործում են դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների խափանման համար, տեղեկացրել է Reuters-ը։
Ընդհանուր մոտեցումներ ունեցող կառավարությունները եւ նրանց ժողովուրդները աշխատում են միասին, որպեսզի առաջ տանեն ազատ եւ արդար ընտրությունները, ասել է Բլինքենը՝ նշելով, որ դեմոկրատիայի պաշտպանությունը հավաքական ջանք է։
«Քանի որ ավտորիտար եւ բռնաճնշիչ վարչակարգերը տեխնոլոգիաներն օգտագործում են դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների խափանման համար, մենք պետք է երաշխավորենք, որպեսզի տեխնոլոգիաներն աջակցեն եւ նպաստեն դեմոկրատական արժեքներին եւ նորմերին»,- ասել է նա Հարավային Կորեայում, Հանուն դեմոկրատիայի գագաթաժողովի բացման ժամանակ։