Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնու...

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 19:37-ին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Փրկարար ծառայությունը հայտնում է, որ փրկարարները Սևանա լճից դուրս են բերել «Lada» մակնիշի ավտոմեքենան։