Ավտոբուսի կողային ապակին կոտրած երիտասարդը հա...

Սեպտեմբերի 7-ի ժամը 9.34-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Երևան ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդից հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում մի տղամարդ կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակին: Վնասի չափը կազմում է 400 հազար դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախույզները պարզել են, որ նշված արարքը կատարել է Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և ներկայացվել է բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: