Ավստրիայի արտաքին գործերի նախարարը հոսպիտալաց...

Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հոսպիտալացվել է թոքերի բորբոքման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Kleine Zeitung թերթը։

Նրա տվյալներով՝ նախարարը հիվանդանոցում է օգոստոսի 24-ից։ Այս շաբաթվա համար նախատեսված բոլոր միջոցառումները եւ ուղեւորությունները հետաձգվել են։ «Նա լավ է, անկեղծորեն շնորհակալ է բուժող բժիշկներին եւ անձնակազմին գերազանց բուժսպասարկման համար»,- թերթը մեջբերել է Ավստրիայի ԱԳՆ մեկնաբանությունը։

Պարբերականի խոսքով՝ Շալենբերգը պետք է երկուշաբթի եւ երեքշաբթի մասնակցեր Ալպբախի համաժողովին ավստրիական համանուն քաղաքում։ Հինգշաբթի նա պետք է մեկներ Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարների հետ եւ մասնակցեր GLOBSEC համաժողովին։