Ավստրիայի իշխանությունները պատրաստ են սիրիացի փախստականներին հայրենիք վերադառնալու համար 1,000 եվրոյի չափով «բոնուս» վճարել։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը։
«Ավստրիան 1,000 եվրո բոնուսով կաջակցի սիրիացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք: Հիմա երկիրն իր քաղաքացիների օգնության կարիքն ունի վերականգնման համար»,- գրել է նա X-ում։
Կանցլերը պարզաբանել է, որ Ավստրիայում Սիրիայի քաղաքացիներին ապաստան տրամադրելու նախկին ընթացակարգերը կկասեցվեն։
Սիրիացի փախստականների՝ Սիրիա վերադարձի քննարկումը տեղի է ունենում դեկտեմբերի սկզբին սիրիացի գրոհայինների կողմից նախագահ Բաշար ալ Ասադի տապալման ֆոնին։



