Ավստրալիայում ոստիկանությունը 18 ժամ բանակցել...

Ավստրալիայում ենթադրաբար դանակով զինված տղամարդուն սպանության փորձի համար մեղադրանք է առաջադրվել ոստիկանության հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո, հայտնում է ավստրալական Australian Associated Press-ը։

57-ամյա տղամարդուն վնասազերծել են էլեկտրաշոկով և ձերբակալել երեքշաբթի վաղ առավոտյան ափամերձ Քվինսլենդ քաղաքում, ոստիկաններից մեկը ձեռքի աննշան վնասվածք է ստացել։

Ոստիկանները հայտնել են, որ երկուշաբթի երեկոյան ժամը 12-ի սահմաններում կանչ է գրանցվել Բրիսբենից հյուսիս կալվածք, որտեղ գտել են զինված տղամարդու: Վերջինս սպառնացել է իրավապահներին:

Ոստիկանությունը սկսել է բանակցությունները, և վեց ժամ անց հայտարարվել է Հանրային անվտանգության պահպանման օրենքը, ըստ որի սահմանվում է մոտակա փողոցներն ընդգրկող արգելված գոտի:

Բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշեր, և տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի տեղական ժամանակով 06:45-ի սահմաններում՝ էլեկտրաշոկի կիրառումից հետո:

Ոստիկանությունից հայտնել են, որ բախման ժամանակ տղամարդը գլխի թեթև վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։