Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ չի ստել 2007 թվականից ի վեր, երբ ընտրվել է խորհրդարանում՝ հերքելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեղադրանքները, հայտնում է Reuters-ը։
Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ Մորիսոնը խաբել է իրեն Կանբերայի նոր սուզանավերի նավատորմի ստեղծման հարցով Ֆրանսիայի հետ բազմամիլիարդանոց գործարքը դադարեցնելու Ավստրալիայի որոշման հետ կապված:
Մորիսոնի քննադատությունն ուժեղացավ այս շաբաթ, երբ նա հայտարարեց, որ իր կառավարությունը 178 միլիոն AU դոլար (129.6 միլիոն դոլար) կծախսի էլեկտրաքարերին աջակցելու համար` երեք տարի անց այն բանից հետո, երբ նա քննադատեց տեխնոլոգիան:
Մորիսոնը հերքել է ստելու մեղադրանքները։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում»,- ասել է Մորիսոնը:- Սա քաղաքականություն է: Մարդիկ անընդհատ քարեր են նետում ինձ վրա…»:
Մորիսոնի մեկնաբանությունները հնչել են Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերականգնման Ավստրալիայի ջանքերի ֆոնին:
Ֆրանսիան հայտարարել է, որ Ավստրալիան չի փորձել իրեն տեղեկացնել գործարքը չեղարկելու մասին մինչեւ այն օրը, երբ Կանբերան հայտարարեց ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության մասին: Մորիսոնը հերքում է դա
Ի համերաշխություն Ֆրանսիայի հետ՝ Եվրամիությունն անցյալ ամիս երկրորդ անգամ հետաձգեց Ավստրալիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը։



