Ավստրալիան հրահանգել է ոչ առանցքային դիվանագե...

Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Իսրայելում և Միացյալ Արաբական Էմիրություններում ծառայություն իրականացնող ավստրալացի ոչ առանցքային դիվանագետներին լքել այդ երկրների տարածքը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը՝ պատճառաբանելով «վատթարացող անվտանգային իրադրությամբ»։

«Առանցքային ավստրալացի պաշտոնյաները կմնան երկրում՝ աջակցելու այն ավստրալացիներին, ովքեր ունեն դրա կարիքը»,- հայտնել է նա։

Վոնգը հիշեցրել է, որ Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել Իսրայել և ԱՄԷ։ «Մենք կոչ ենք անում ձեզ լքել Մերձավոր Արևելքը, եթե կարող եք և եթե դա անվտանգ է։ Մի սպասեք, մինչև շատ ուշ լինի։ Սա կարող է միառժամանակ լինել ձեր վերջին հնարավորությունը»,- գրել է նա։